Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել մետրոյում

16:43   12 Օգոստոս 2019    233

Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ Է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք Էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:

Տեսագրություններից մեկում երեւում Է, որ Հոնկոնգի մետրոյի կապույտ ուղեգծի «Թայ Կու» կայարանում հատուկ նշանակության ուժերը ռետինե գնդակներով բողոքի մասնակիցների վրա կրակում են մոտ տարածությունից: Կան վկայություններ, որ առնվազն մի կին լուրջ վերքեր Է ստացել դեմքին, եւ բժիշկները վախենում են, որ նա կկորցնի աչքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրադարձությունների վայրից BBC-ի թղթակից Սթիվեն Մաքդոնելը հաղորդում Է, որ սա առաջին դեպքն Է, երբ բողոքի մասնակիցներին ցրելու գործողությունները տեղափոխվել են մետրո: Նաեւ առանձին տեսագրություններում երեւում Է, որ ոստիկանությունը մահակներ Է կիրառում շարժասանդուղքով երթեւեկող մարդկանց նկատմամբ: Նաեւ օգոստոսի 12-ին Հոնկոնգի միջազգային օդանավակայան բողոքի մասնակիցների ներհոսքի պատճառով այնտեղ չեղարկվել են բոլոր չվերթերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները