Հայտնի են ամենաշատ էկոհյուրանոցներ ունեցող երկրները

17:21   12 Օգոստոս 2019    210

Էկոհյուրանոցների թվով առաջատար են Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով OneTwoTrip-ին։

Ամենամեծ քանակությամբ էկոհյուրանոցներ ունեցող երկրների ցանկում ներառվել է նաև Ռուսաստանը, որտեղ այդպիսի հյուրանոցները հիմնականում Կրասնոդարի, Կալինինգրադի մարզում են և Մոսկվայի մերձակայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Էկոհյուրանոցները ժամանակավոր կացարաններ են, որոնք իրականացնում են հատուկ միջոցառումներ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Որպես կանոն՝ այնտեղ խնայում են ջուրը, տեսակավորում են աղբը, օգտագործում են բնության համար անվտանգ մաքրման և լվացքի միջոցներ ու նախաճաշին առաջարկում են օրգանիկ մթերք։

Առցանց ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրներում են ճանապարհորդները, որոնք պատասխանատվություն են զգում բնության հանդեպ, ավելի հեշտությամբ նման հյուրանոցներ գտնում։ Վերլուծության համար նրանք օգտագործել են հյուրանոցների ցանկը, որում ընդգրկվել են ամբողջ աշխարհում ավելի քան երկու միլիոն կեցության վայրեր։

Պարզվել է, որ էկոհյուրանոցների մեծամասնությունը գտնվում է Իտալիայում (ավելի քան 3.5 հազար), Գերմանիայում (շուրջ 2.5 հազար) և Ֆրանսիայում (ավելի քան 2 հազար)։ Այդ երկրներին հաջորդում են Ավստրիան ու Բրազիլիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Երկրներ  


Վերնագիրի այլ պիտակները