ԱՄՆ զինված ուժերը մեկնել են Թուրքիա

17:34   12 Օգոստոս 2019    220

Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին համատեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով Ուրֆա քաղաք են մեկնել ամերիկյան ստորաբաժանումներ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Cumhuriyet-ին, օգոստոսի 5–ից 7–ը թուրք ամերիկյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թուրքիայի Ուրֆա քաղաքում համատեղ կառավարման շտաբ է ստեղծվել։

Նշվում է, որ արդեն Ուրֆա են մեկնել ամերիկյան ստորաբաժանումները, որոնք թուրքական զինուժի հետ համատեղ Սիրիայում անվտանգության գոտի են ստեղծելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները