Ամերիկացին Facebook-ում կիսվել է զանգվածային մահապատժի իր ծրագրերով և ձերբակալվել է

17:43   12 Օգոստոս 2019    257

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդու են ձերբակալել, որը Facebook-ի իր էջում սպառնացել է գնդակոծել Walmart խանութը:

Այս մասին ոստիկանության բաժանմունքը հայտարարել է Facebook-ի պաշտոնական էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

26-ամյա Ռիչարդ Քլեյթոնը ձերբակալվել է նահանգի ոստիկանության, ՀԴԲ-ի և Վինթեր Պարկ քաղաքի, որտեղ նա բնակվում է, համատեղ գործողությունների արդյունքում: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա օգոստոսի 6-ին իր էջում գրառում է հրապարակել, որը որպես սպառնալիք է գնահատվել. «Եվս երեք օր, և ես ետ կստանամ իմ AR-15-ը: Հաջորդ շաբաթ Walmart մի գնացեք»:

Քննիչները կարծում են, որ Քլեյթոնը ծայրահեղական գաղափարախոսության կողմնակից է և Facebook-ում բազմիցս սպառնալիքներ է հրապարակել կեղծ հաշիվներից: Օգոստոսի 10-ին, 20-ամյա Դմիտրի Անդրեյչենկոն զրահաբաճկոնով և զենքը ձեռքին Միսուրի նահանգում մտել է Walmart խանութ: Նրան ձերբակալել են ահաբեկչական հարձակման սպառնալիքի մեղադրանքով, այժմ նրան մինչև չորս տարվա ազատազրկում է սպառնում:

Օգոստոսի 3-ին, ԱՄՆ Տեխաս նահանգում 21-ամյա Պատրիկ Կռուզիուսը զանգվածային հրաձգություն է իրականացրել Էլ Պասո քաղաքի Walmart-ի մոտակայքում: Զոհվել է 19 մարդ, 40-ը վիրավորվել են: Հարձակումից առաջ նա մանիֆեստ է հրապարակել, որտեղ ձևակերպել է իր տեսակետները. ահաբեկչական հարձակումը նա անվանել է հակազդեցություն ԱՄՆ «արտասահմանյան ներխուժմանը» և հարձակման հիմնական թիրախ է ընտրել լատինամերիկացիներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները