Ավստրալիայում զբոսանավը բախվել է նավամատույցին՝ ահաբեկելով ափամերձ ռեստորանում ընթրող զբոսաշրջիկներին

19:04   12 Օգոստոս 2019    188

Ավստրալական Քերնս քաղաքում զբոսանավը բախվել է նավամատույցին և վախեցրել ռեստորանում ընթրող մարդկանց:

Ականատեսներից մեկի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է 46 մետր երկարությամբ Moatize զբոսանավը մոտենում նավամատույցին, իսկ զբոսաշրջիկները սարսափով և բղավելով հետևում են, թե ինչ է տեղի ունենում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ գիշերը վնասվել է նավի շարժիչներից մեկը, ինչի հետևանքով զբոսանավը սկսել է շարժվել մեծ արագությամբ:

Մերձակա Prawn Star ափամերձ ռեստորանի այցելուները, որոնք ընթրում էին և հետևում միջադեպի ընթացքին, սարսափել են՝ տեսնելով արագ մոտեցող նավը:

Միջադեպից հետո ռեստորանը ստիպված էին ժամանակավորապես փակել, քանի որ նավը վնասել էր տեղանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները