Ռուսթավի 2-ի նոր սեփականատերը որոշել է վաճառել ալիքը

19:35   12 Օգոստոս 2019    189

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նոր սեփականատեր Քիբար Հալվաշին հայտարարել է հեռուստաալիքի վաճառքի մասին: Այս մասին հաղորդվել է ալիքի կայքում:

Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ավելի քան 24 միլիոն դոլար պարտքերի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հալվաշին որոշել է, որ ինքը չի կարող ընկերությունը դուրս բերել ֆինանսական խորը ճգնաժամից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դժբախտաբար, իմ ֆինանսական կարողությունը բավարար չէ ընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար: Հետևաբար ես բացահայտ և հրապարակայնորեն ասում եմ, որ պատրաստ եմ զրուցելու ցանկացած շահագրգիռ անձի հետ, ով կգնի «Ռուսթավի -2»-ը», – ասել է Հալվաշին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները