Հոնկոնգում շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

20:33   12 Օգոստոս 2019    182

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները՝ մեկնումներն ու ժամանումները՝ հակակառավարական ցույցի հազարավոր մասնակիցների պատճառով, որոնք շրջափակել են օդակայանն ու դեպի այն տանող ճանապարհները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ասիայի ամենածանրաբեռնված օդականավակայանի ղեկավարությունը հրահանգել է չեղարկել բոլոր չվերթները մինչև օրվա վերջ: Արդեն իսկ օդում գտնվող օդանավերին թույլ կտան վայրէջք կատարել:

Աշխարհում ամենազբաղված օդանավակայաններից մեկը հանդիսացող հանգույցը մեկ օրում 800 չվերթ է սպասարկում: Աշխատանքների դադարեցումը գործնականում կազդի տասնյակ հազարավոր ուղևորների ծրագրերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները