Բիզնեսի դասի ուղևորներին հետևել են զուգարանում տեղադրված թաքնված տեսախցիկից

21:04   12 Օգոստոս 2019    283

United Airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչող ամերիկացին զուգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել և հետևել ուղևորների:

Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգոյից Հյուսթոն ուղևորվող օդանավում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Չոն Պինգ Լի անունով տղամարդը բիզնեսի դասի զուգարանում տեղադրել է ձայնագրման սարք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երբ ուղևորներից մեկը մտել է զուգարան, նա պահարանի մոտ նկատել է տարօրինակ առարկա՝ կապույտ թարթող լույսով: Նա թղթե սրբիչով վերցրել է սարքը և տարել տվել անձնակազմին: Վայրէջքից հետո բորտուղեկցողը այն հանձնել է անվտանգության աշխատակիցներին, ովքեր անմիջապես հասկացել են, որ դա թաքնված տեսախցիկ է:

Նրանք կարողացել են հայտնաբերել և ձերբակալել այն տեղադրողին։ Պարզվել է, որ տղամարդը առաջին անգամ չէ նման քայլի դիմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները