Այրվում է Գրան Կանարիա կղզին

21:15   12 Օգոստոս 2019    319

Իսպանական Գրան Կանարիա կղզում անտային հրդեհներ են մոլեգնում:

Այս գիշեր մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ քամին տարածել է կրակն ավելի մեծ տարածքով: Բռնկվել է ավելի քան հազար հա տարածք:

Իշխանությունները խոստովանում են, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսօր շարունակվել է Տեհեդայում, Արտենարում եւ Հալդարում մարդկանց տարհանումը: Հանգստյան օրերին ավելի քան հազար մարդ է լքել իր բնակավայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները