Ինքն է իր ոճաբանը. վեցամյա Նորթ Ուեսթը ցնցել է նորաձև կերպարներով

22:14   12 Օգոստոս 2019    200

Կարծես թե վեցամյա Նորթ Ուեսթը շուտով կստվերի իր ծնողներին ու շատ հայտնի ոճաբան կդառնա։ Նա անձամբ է ընտրում իր հագուստը։

38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 42-ամյա Քանյե Ուեսթի դուստրը սիրում է գեղեցիկ հագնվել և չի վախենում համարձակ համադրություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռուստաաստղը երկրպագուներին ներկայացրել է դստեր կերպարները, որոնք, նրա խոսքով, աղջիկն է կազմել։

Քիմի և Քանյեի՝ Ճապոնիա այցի ընթացքում աստղային մայրիկն ազատություն է տվել աղջկան, որը կարողացել է ինքնուրույն ընտրել իր հագուստը։ Արդյունքում Քարդաշյանն այն եզրակացությանն է եկել, որ դստերը պետք է թույլ տա հագուստ ընտրել նաև իր համար։

«Իմ փոքրիկն Նորթն իսկական նորաձև աղջիկ է։ Նա ինձ հետ գալիս է ու ընտրում՝ ինչն է իրեն դուր գալիս»,- Instagram-յան էջում գրել է Քիմը։

Հետևորդները միաբերան հայտարարել են, որ Նորթը ոճի զգացում ունի եւ կարող է հրաշալի ոճաբան դառնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները