Չինաստանում «Լեկիմա» հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 49-ի

10:39   13 Օգոստոս 2019    186

Չինաստանի արևելյան հատվածում տեղի ունեցած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, ևս 21 մարդ համարվում է անհետ կորած:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Звезда»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Տարերային աղետի պատճառով իշխանություններն ստիպված են եղել տարհանել ավելի քան մեկ միլիոն տեղացի բնակիչների, Չժեցզյան նահանգի աղետի գոտում, ընդհանուր առմամբ, հայտնվել է ավելի քան վեց միլիոն մարդ:

Թայֆունի տնտեսական վնասը, որի պատճառով հեղեղվել են ավելի քան 234 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, գնահատվում է մոտավորապես 3,4 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները