Պատժամիջոցների պատճառով Իրանի և Գերմանիայի միջև առևտուրը նվազել է

11:05   13 Օգոստոս 2019    189

Գերմանիայի և Իրանի միջև առևտրաշրջանառության նվազումը ցույց է տալիս, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներն ազդում են երկրների առևտրային նախապատվությունների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գերմանիայից արտահանումն Իրան նվազել է 48 տոկոսով: 43 տոկոսով նվազել է իրանական ապրանքների արտահանումը Գերմանիա: Գերմանական ընկերությունները ստիպված են ընտրություն անել իրանական և ամերիկյան շուկաների միջև: Համաձայն Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված վերջին պատժամիջոցների՝ Իրանի հետ առևտուր անելու համար ԱՄՆ պատիժ է սահմանում երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները