Սմարթֆոնները կարող են վերածվել վտանգավոր ձայնային զենքերի

12:16   13 Օգոստոս 2019    146

Կիբերանվտանգության մասնագետները կարծում են, որ բոլոր ժամանակակից գաջեթները՝ լինեն դրանք սմարթֆոններ, նոութբուքներ կամ այլ սմարթ սարքեր, կարող են վերածվել վտանգավոր ձայնային զենքի ցանցահենների կողմից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Astera-ն։ Պարզվել է, որ ժամանակակից բոլոր գաջեթներն էլ ունեն այնպիսի թերություններ, որոնք թույլ են տալից ցանցահեններին անլար կապի միջոցով միանալ դրանց եւ ստիպել, որ ձայնային ազդանշաններ արձակեն, որոնք վտանգավոր են մարդու կյանքի եւ առողջության համար։ Փորձարկումները, որոնք իրականացվել են, ապացուցել են տեսական ենթադրության իրավացիությունը։

Ներկայումս փորձ է արվում արտադրողներին ներկայացնել այդ բոլոր թերությունները՝ վերացնելու կամ շտկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները