Գերմանիայի արտգործնախարարն ինքնաթիռի անսարքության պատճառով ուշացել է ՄԱԿ նիստից

14:38   13 Օգոստոս 2019    172

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը չի կարողացել ժամանակին հասնել Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Բանն այն է, որ կառավարական ինքնաթիռում անսարքություն էին գտել: Այս մասին հայտնում է DW-ն: «A321 ինքնաթիռը Բեռլինում փոխարինվել է մեկ ուրիշով: Օդանավի թևի հատվածում գտնվող օդափոխման փականում անսարքություն է նկատվել»,- գրում է գերմանական լրատվամիջոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մաասն արդյունքում թռել է նախատեսվածից կես ժամ ուշ: Նշվում է, որ սա 4-րդ դեպքն է, երբ անսարքության պատճառով Մաասը ստիպված է լինում փոխել ինքնաթիռը: Ընդհանուր առմամբ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով Գերմանիայի կառավարության անդամները բազմիցս չեղարկել են իրենց գործնական հանդիպումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները