Պուտինը Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով

15:08   13 Օգոստոս 2019    229

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, համապատասխան հրամանագիրն օգոստոսի 13-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում:

«Հայրենական մշակույթի եւ արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հիմնարկության նախագահին, պարգեւատրել «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, ասված Է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները