Հոնկոնգի օդանավակայանը դադարեցրել Է ուղեւորների գրանցումը բողոքի ակցիաների պատճառով

15:24   13 Օգոստոս 2019    198

Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել Է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով:

Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը: «Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը լրջորեն խախտվել Է այսօր օդանավակայանում մարդկանց զանգվածային կուտակման հետեւանքով»,-գործակալությունը մեջբերում Է օդանավակայանի տնօրենության հայտարարությունը:

Օգոստոսի 13-ին ավելի վաղ 300-ից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, որն ընդհատումներով Է աշխատում բողոքի զանգվածային ակցիաների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները