Բրիտանական կործանիչները «որսացել» և ուղեկցել են ռուսական Տու-142 հականավային ինքնաթիռներին

17:26   13 Օգոստոս 2019    118

Բրիտանական Typhoon կործանիչները «որսացել» և ուղեկցել են ռուսական Տու-142 հականավային երկու ինքնաթիռի:

Այս մասին Twitter-ում հայտնել են Թագավորական ռազմաօդային ուժերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ռադարների էկրանին Մեծ Բրիտանիայի օդային տարածքին մոտեցող 2 Տու-142 ինքնաթիռ է նկատվել։ Դրանց «որսացել» և ուղեկցել են Typhoon կործանիչները», - ասված է հայտարարության մեջ:

Հայտնի է, որ կործանիչներն օդ էին բարձրացել Շոտլանդիայում գտնվող «Լոսիմուտ» ավիաբազայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տու-142   Typhoon  


Վերնագիրի այլ պիտակները