ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին

18:42   13 Օգոստոս 2019    200

ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով թռչելիս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ռուս նախարարի ինքնաթիռն ուղեկցող Սու-27 կործանիչների օդաչուները թույլ չեն տվել F-18-ին շատ մոտենալ նախարարական օդանավին՝ ետ մղելով այն:

Հաղորդվում է, որ Շոյգուի ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվում էր Մոսկվա՝ Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի երկու կործանիչների ուղեկցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները