ԱՄՆ-ը և Բրիտանիան աննախադեպ գործընկերության ճանապարհին են Brexit-ից հետո

18:55   13 Օգոստոս 2019    234

Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո։

«Երեկ ես հիանալի հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորջ Ջոնսոնի հետ: Մենք քննարկեցինք առեւտրի, անվտանգության խնդիրները եւ մեր երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան գտնվում են աննախադեպ գործընկերության ճանապարհին»,- օգոստոսի 13-ին գրել Է նախագահի օգնականը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգոստոսի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Ջոնսոնթը Բոլթոնի հետ քննարկել է երկկողմ «առեւտրական հարաբերությունները, Brexit-ի եւ անվտանգության հարցերը»:

Երկուշաբթի Բոլթոնը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ջոնսոնի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկ Սեդվիլի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ռազմավարական հարցերով խորհրդական Էդվարդ Լիսթեռի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները