Գիտնականները պնդում են, որ վերստեղծել են Կլեոպատրայի սիրելի օծանելիքի բույրը

21:35   13 Օգոստոս 2019    246

Մի խումբ ամերիկացի գիտնականների հաջողվել է վերստեղծել Եգիպտոսի կայսրուհի Կլեոպատրայի սիրելի օծանելիքի բույրը:

Ստացված բույրի բաղադրատոմսը Հավայան համալսարանի մասնագետների թիմի բազմամյա աշխատանքի արդյունք է դարձել:

10 տարվա ընթացքում հնագետները պեղումներ են իրականացրել Կահիրեից դեպի հյուսիս գտնվեղ Թելլ-էլ-Թիմայ տեղանքում: Այդտեղ է գտնվել Տմուիտ անվանմամբ հին եգիպտական քաղաքը, որը հիմնադրել են մ.թ.ա. 4500թ.: Հենց այդ վայրն է համարվում հնության երկու առավել տարածված բույերի հայրենիքը՝ մենդեզիանական եւ մետոպիանական, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա Հնագույն աշխարհի ամենաթանկ օծանելիքն էր»,- նշում է պրոֆեսոր Ռոբերտ Լիթթմանը Հավայան համալսարանից: Դեռեւս 2012 թվականին մասնագետները կառույց էին հայտնաբերել, որը, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես օծանելիքների պատրաստման ֆաբրիկա մ.թ.ա. 300թ.:

Շենքում գիտնականները հատուկ մեկուսախուց են հայտնաբերել, որտեղ տարբեր նյութերի մնացորդներով ապակե շշեր են գտնվել: Չնայած նրան, որ անոթները որեւէ հոտ չեն պահպանել, քիմիական անալիզի արդյունքները փորձագետներին թույլ են տվել սահմանել այդ բաղադրիչների կազմությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները