ԱՄՆ-ն հետաձգել է որոշ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի կիառումը

21:52   13 Օգոստոս 2019    294

ԱՄՆ-ն հետաձգել է որոշ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի կիառումը մինչեւ դեկտեմբերի կեսը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակը (USTR) հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի 15-ը հետաձգելու է «բջջային հեռախոսների, նոութբուքերի, խաղային վահանակների, որոշ խաղալիքների, համակարգչային մոնիտորների եւ կոշիկների ու հագուստի որոշ իրերի» ներմուծման սակագները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալությունը նաեւ հայտնել է, որ այն ցուցակից կհեռացնի չինական ապրանքների որոշակի քանակություն, որոնց նկատմամբ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսանոց սակագին կգործի: Բացառված ապրանքների ամբողջական ցանկը կհրապարակվի ավելի ուշ:

Սպիտակ տան որոշումը ՝ նեղացնելու մասշտաբը եւ որոշ չափով թուլացնելու Վաշինգտոնի եւ Պեկինի սրվող առեւտրային պատերազմի հարվածը ընդունվել է համաշխարհային տնտեսության վիճակի մասին մի քանի շաբաթ խորացող մտահոգությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները