Զելանդիան առաջին երկիրն է, որտեղ աշխատավարձ կարելի է ստանալ կրիպտոարժույթով

20:56   13 Օգոստոս 2019    145

Նոր Զելանդիան դարձել է մոլորակի առաջին երկիրը, որի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարումն իրականացնել կրիպտոարժույթով:

Նշվում է, որ երկրում կրիպտոարժույթը հավասարեցվել է վճարումների հիմնական տեսակներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 1-ից թույլատրվում է աշխատավարձի վճարումը կրիպտոարժույթով՝ բիթքոիններով, եթե վճարումները կատարվում են կանոնավոր հաստատագրված գումարների տեսքով»,- ասվում է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, ընտրված թվային արժույթը նույնպես պետք է կապված լինի առնվազն մեկ սովորական արժույթի հետ և այն պետք է փոխարկելի լինի վճարման ստանդարտ ձևի:

Այնուամենայնիվ, ինքնազբաղված քաղաքացիները չեն կարող աշխատավարձ ստանալ կրիպտոարժույթով: Ընկերությունների համար եկամտահարկը նույնն է լինելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները