Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է

09:11   14 Օգոստոս 2019    164

ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները: Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել:

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները