Նյու Յորքում թռիչքի ժամանակ ինքնաթիռը դետալ է կորցրել - VIDEO

09:52   14 Օգոստոս 2019    184

China Eastern Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռը Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան է վերադարձել՝ թռիչքի ժամանակ դետալ կորցնելով, հաղորդում է Airlive-ը։

Չվերթը Նյու Յորքից մեկնարկել է օգոստոսի 12-ին, տեղի ժամանակով՝ 16։25-ին և վայրէջք կատարել միևնուն օրը՝ 19։25-ին, սակայն միջադեպի մասին միայն այժմ է հայտնի դարձել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուղևորներից մեկի կողմից արված լուսանկարի համաձայն՝ ինքնաթիռի թևին պակասում է ինտերցեպտորը՝ հատուկ մեխանիզմ, որից կախված է վերելքի և դիմադրության ուժի ձևավորումը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները