ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից

10:07   14 Օգոստոս 2019    388

ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, եթե դա հարկավոր լինի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ երկար տարիներ այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, իրենց շահերի համար օգտագործել են ԱՀԿ-ն՝ ընդդեմ ԱՄՆ-ի։ «Մենք ԱՀԿ-ում պարտվել ենք գրեթե բոլոր վեճերը, նրանք կարծել են, թե մենք հիմար ենք»,- ասել է նա։

Սակայն, Թրամփի խոսքով, իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ ինքը դարձել է նախագահ։ «Այժմ մենք հաղթում ենք շատ վեճերում, քանի որ նրանք գիտեն, որ պինդ հող չունեն ոտքերի տակ։ Հարկ եղած դեպքում մենք կհեռանանք»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները