Պակիստանը խնդրել է շտապ ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել Հնդկաստանի գործողությունների պատճառով

10:26   14 Օգոստոս 2019    219

Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին ՄԱԿ-ին նամակ է հասցեագրել՝ խնդրելով գումարել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ պայմանավորված Ջամու եւ Քաշմիրին առնչվող Հնդկաստանի գործողություններով:

«Ես կցանկանայի խնդրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնելու մասին՝ օրակարգում «հնդկա-պակիստանյան հարց» կետով, որպեսզի քննարկվի Հնդկաստանի վերջերս իրականացրած գործողությունների հետեւանքով առաջացած իրավիճակը, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ սասանում են Ջամու եւ Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը»,- նշված է նամակում, որի պատճենը «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ է:

Պակիստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանը միակողմանի կարգով ձգտում է փոխել այս տարածքի ժողովրդագրական կառուցվածքը, խախտում է Քաշմիրի ժողովրդի հիմնական իրավունքները՝ ներառյալ նրանց ինքնորոշման անքակտելի իրավունքը: Քուրեշին նաեւ խնդրել է, որպեսզի ԱԽ նիստին թույլ տան մասնակցել Պակիստանի կառավարության ներկայացուցչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները