Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով 23 մարդ է մահացել

10:35   14 Օգոստոս 2019    154

Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով մահացել է առնվազն 23 մարդ, մոտ 13 հազարը հոսպիտալացվել են։

Այս մասին հաղորդում է tass.ru-ն՝ արտակարգ իրավիճակների և շտապօգնության գործառույթներ կատարող Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը հղումով: Նշվում է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով ընդհանուր առմամբ 12 751 մարդ է հոսպիտալացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +39 աստիճանի` ըստ Ցելսիուսի սանդղակի: Հաղորդվում է, որ տուժածների և մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գումար խնայելու նպատակով տանն օդորակիչներ չեն միացնում: Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլխարկներ կրել, խմել ավելի շատ հեղուկ և երկար ժամանակ չմնալ արևի տակ:

Անցյալ տարի Ճապոնիայում ուժեղ շոգի և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել էր ավելի քան 150 մարդ: Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները