Ռոնալդուն իրեն համեմատել է Մեսսիի հետ

10:48   14 Օգոստոս 2019    630

Թուրինյան «Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն համեմատականներ է անցկացրել իր եւ արգենտինացի մարզիկ Լիոնել Մեսսիի միջեւ։

Այս մասին հայտնում է Газета.Ru-ն։ Ըստ պորտուգալացի մարզիկի, ի տարբերություն Մեսսիի, ինքը խաղացել է տարբեր ակումբներում։ «Ես տարբեր ակումբների հետ եմ խաղացել։ Չեմպիոնների Լիգան հաղթել եմ տարբեր թիմերի հետ։

Ես լավագույն ռմբարկուն եմ եղել մրցաշրջանի համար՝ վեց անգամ անընդհատ»,- ասել է Ռոնալդուն։ Նա նաեւ դրվատանքով է խոսել Մեսսիի մասին ասելով, որ նրան էլ կհիշեն որպես լավագույններից մեկը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու   Մեսսի  


Վերնագիրի այլ պիտակները