Սիրիայի բանակը երկրի հյուսիսում բախումներ է ունեցել զինյալների հետ

12:14   14 Օգոստոս 2019    224

Սիրիայի հյուսիսում մարտերը շարունակվում են:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակը զինյալների հետ բախումներից հետո իր վերահսկողության տակ է առել Իդլիբի շրջանի Սուկայք քաղաքը:

Օգոստոսի 5-ից Սիրիայի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Համայի և Իդլիբի նահանգներում՝ հայտարարելով, որ զինյալները խախտում են անցյալ տարի Ղազախստանում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Ըստ ռուս-թուրքական համաձայնության՝ հրադադարից հետո հարկավոր էր բուֆերային գոտի ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները