Boeing-ի ինքնաթիռների մատակարարումներն ընթացիկ տարում կրճատվել են 38 տոկոսով

13:24   14 Օգոստոս 2019    127

Boeing ընկերությունն ընթացիկ տարվա յոթ ամսում պատվիրատուներին 38 տոկոսով պակաս մարդատար ինքնաթիռներ Է մատակարարել, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, եւ այդ ցուցանիշով զիջել Է Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիային:

Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը: Հրատարակության տվյալներով՝ Boeing-ն այս տարվա հունվարից մինչեւ հուլիս պատվիրատուներին մատակարարել Է 258 ինքնաթիռ, 2018 թվականի նույն ժամանակամիջոցում՝ 417, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Airbus կորպորացիան նույն ժամանակահատվածում մատակարարել Է 458 ինքնաթիռ եւ ընթացիկ տարվա արդյունքներով պետք Է գերազանցի իր գլխավոր մրցակցին եւ դառնա աշխարհի խոշորագույն ավիաշինական ընկերությունը:
Թերթն ուշադրություն Է հրավիրում, որ Boeing-ը հինգերորդ ամիսը շարունակ Boeing 737 MAX-ի ոչ մի պատվեր չի ստանում:

Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, ինչի հետեւանքով զոհվեց 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվեց 189 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները