Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Ռոուհանի

13:33   14 Օգոստոս 2019    289

Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն:

Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասg իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,-ասել Է Ռոուհանին կառավարության օգոստոսի 14-ի նիստում՝ միաժամանակ նշելով, որ հայտարարություններն արվում են ձեւի համար եւ գործնական չեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: Ռոուհանին նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ մյուս ուժերը, ցանկանում են պառակտել տարածաշրջանը եւ ֆինանսապես «ամայացնել» տարածաշրջանի երկրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռոուհանի  


Վերնագիրի այլ պիտակները