Իտալիայի նախագահն ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ջենովայում տեղի ունեցած և 43 զոհի հանգեցրած կամրջի փլուզումից կարելի էր խուսափել

14:02   14 Օգոստոս 2019    136

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան կարծում է, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ջենովայում տեղի ունեցած Մորանդի կամրջի փլուզումից կարելի էր խուսափել:

Նրա խոսքերը հրապարակվել են իտալական IL Secolo XIX թերթում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 14-ին կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեկ տարին, որ հեռացնում է մեզ այդ ողբերգական դեպքից, զուր չի անցել: Ամուր և գեղեցիկ կամրջի նոր նախագիծն արդեն պատրաստ է, դրա շինարարությունն արդեն սկսվել է: Նոր կամուրջը կարող է բուժել վերքը և կրկին միացնել քաղաքը, որը կիսվել էր երկու մասի»,- ասել է նախագահը դեպքի տարելիցի առնչությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները