Ինդոնեզիայում «երկնքից կախված» ճոճանակները դարձել են զբոսաշրջիկների սիրելի վայրը

14:44   14 Օգոստոս 2019    136

Ճոճանակներ բոլորն են սիրում, նույնիսկ մեծահասակները, սակայն Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող կախովի ճոճանակները գերազանցում են ճոճանակների վերաբերյալ բոլոր պատկերացումները:

Puncak Mustika Manik տեսարժան վայրն առաջարկում է «երկնքից կախված» ճոճանակ, որտեղ կարելի է մի գավաթ թեյ կամ սուրճ ըմպել և հիանալ ջունգլիների տեսարանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սա հիանալի վայր է կախարդական և անմոռանալի հիշողությունների և ուշագրավ լուսանկարներ ունենալու համար:

Հաղորդվում է, որ կախարդական վայրը գտնվում է Մալայան արշիպելագի Ճավա կղզու արևմուտքում, ուր Ջակարտայից հասնելու համար կպահանջվի ընդամենը երեք ժամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները