Ժիրինովսկին առաջարկել է խոցել ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները

15:08   14 Օգոստոս 2019    154

Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ՆԱՏՕ-ի կործանիչի ռուսական ինքնաթիռին մոտենալու փորձին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքերով, անթույլատրելի է, որ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները ռիսկի ենթարկվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռների ռուսական օդանավերին մոտենալու դեպքում դրանք պետք է խոցվեն»,- ասել է Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն հետագայում երբեք նման քայլ չի անի, եթե մեկ անգամ խոցվի նրանց ինքնաթիռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները