ԱՄՆ-ի միգրացիոն իշխանությունները ամերիկյան քաղաքացիության ստացումն արտոնություն են անվանել

15:15   14 Օգոստոս 2019    178

ԱՄՆ-ի քաղաքացիության ստացումը արտոնություն է, այլ ոչ թե իրավունք յուրաքանչյուրի համար, ով ամերիկացի չի ծնվել:

Երեքշաբթի NPR ռադիոկայանի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ՆԳՆ առընթեր Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով ծառայության տնօրենի պաշտոնակատար Քեն Կուչինելին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկուշաբթի ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր գրի քարտերի տրամադրման կանոնների խստացման մասին այն օտարերկրացիների համար, որոնք ըստ իշխանությունների, մեծ հավանականությամբ ապավինելու են պետական նպաստներին:

Այդ ժանանակ Կուչինելին հայտարարել էր, որ այսպիսով ԱՄՆ նախագահի վարչակազմն ամրապնդում է ինքնաբավարարվածության եւ անձնական պատասխանատվության գաղափարները՝ ապահովելով այն իրավիճակը, երբ ներգաղթյալները կկարողանան ինքնուրույն հոգ տանել իրենց մասին եւ ԱՄՆ-ում հաջողության հասնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները