Սան Ֆրանցիսկոյում կողոպտել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

19:15   14 Օգոստոս 2019    136

Սան Ֆրանցիսկոյում թալանել են երգչուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացու Ալեքս Ռոդրիգեսին՝ շուրջ 500 000 դոլարի թանկարժեք իրեր և էլեկտրատեխնիկա գողանալով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով տեղի լրատվամիջոցին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հանցագործները տարել են լուսանկարչական սարք, նոթբուք, տարբեր ոսկերչական իրեր և պայուսակ:

Ոստիկանը չի բացահայտել տուժածի ինքնությունը, սակայն որոշ աղբյուրներ հայտնել են, որ այդ ամենը գողացել են Ռոդրիգեսի մեքենայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները