Չինաստանի իշխանությունները զորք են ուղարկում Հոնկոնգի հետ սահման․ Թրամփ

18:28   14 Օգոստոս 2019    176

Ամերիկյան հետախուզությունը տիրապետում է տեղեկատվության, որ չինական իշխանությունները զորք են ուղարկում հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգի սահմաններ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր հետախուզությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ չինական կառավարությունը զորք է ուղարկում Հոնկոնգի հետ սահման։ Բոլորը պետք է հանգստություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Շատերն ինձ ու ԱՄՆ-ին են մեղադրում խնդիրներում, որոնք առկա են Հոնկոնգում։ Ինչո՞ւ։ Նույնիսկ պատկերացնել չեմ կարող»,- գրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ չինական Շենչժեն քաղաքում, որը գտնվում է Հոնկոնգի հետ սահմանից ոչ հեռու, ռազմական տեխնիկայի վիթխարի կուտակում կա։ Պաշտոնական վարկածով՝ ուժերը կենտրոնացվել են խոշոր զորավարժության անցկացման և տեղի մարզադաշտի կառուցման ընթացքում անվտանգության ապահովման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները