Մերկելը հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից

18:55   14 Օգոստոս 2019    168

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականին, մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։

Այս մասին նա հայտնել է Գերմանիայի հյուսիսային Շտրալզունդ քաղաքում Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի»,- ասել է նա։

Մերկելը նշել է, որ չի պատրաստվում անել դա նաև ԵՄ-ի մակարդակում՝ հավելելով, որ ԵՄ-ում արդեն բոլոր պաշտոնները բաշխված են։

Ավելի վաղ Մերկելը, որ Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է 2005 թվականից, հայտարարել էր, որ 2021 թվականին չի հավակնի կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները