Աթամբաևին նոր մեղադրանքներ են առաջադրվել

17:16   14 Օգոստոս 2019    176

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով:

Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշել է իրավաբանը, նոր գործերի հիմքում ընկած են այն եզրակացությունները, որոնք տեղ են գտել խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները