Samsung-ը գրաֆենային մարտկոցով սմարթֆոն է մշակում

20:16   14 Օգոստոս 2019    203

Հարավկորեական Samsung ընկերությունը գրաֆենային մարտկոցով սմարթֆոն է մշակում, որը կարող է կես ժամում լիցքավորվել 100 տոկոսով:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է տարբեր սարքերի մասին տեղեկատվության արտահոսքը հրապարակող Էվան Բլասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնի է, լիթիում-իոնային մարտկոցներն արագ լիցքավորման դեպքում կարող են սարքը մինչև 100 տոկոս լիցքավորել մեկուկես ժամում: Գրաֆենային մարտկոցներով այդ ժամանակը կարող է կրճատվել:

«Ինչպես ինձ պատմել են, Samsung-ը 2020 կամ 2021 թվականին մտադիր է գոնե մեկ գաջեթ թողարկել, որը կաշխատի գրաֆենային մարտկոցով»,- նշել է Բլասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները