Արձակուրդից վերադարձած Մերկելը չի կարողացել մի քանի րոպե կանգնել - VİDEO

20:24   14 Օգոստոս 2019    181

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խախտել է արձանագրությունը Բեռլինում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպման ժամանակ:

Oրհներգի կատարման ժամանակ նա նստել է աթոռին: Լիտվացի քաղաքական գործիչը, ի պաշտպանություն իր գործընկերոջ, նույնպես նստել է աթոռին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջերս Գերմանիայի կանցլերի առողջությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մերկելը պաշտոնական միջոցառումների ընթացքում մի քանի անգամ անվերահսկելի ցնցումներ է ունեցել: Դա տեղի է ունեցել առաջին անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Կանցլերն ինքը հայտարարել է, որ առողջ է և կարողանում է լիարժեք կատարել իր պարտականություններին: Որոշ մասնագետներ կարծում են, որ նա հազվագյուտ օրթոստատիկ ցնցում ունի:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները