Ամերիկացի գիտնականները քաղցկեղից մահը կանխելու նոր եղանակ են առաջարկել

20:35   14 Օգոստոս 2019    209

Դալասում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սահմանափակումը կարող է կասեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը:

Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտության ընթացքում թոքերի քաղցկեղով լաբորատոր մկներին փոխադրել են կետոգենային սննդակարգի՝ ճարպերի բարձր պարունակությամբ և սպիտակուցների միջին պարունակությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կենդանիներին նաև ներարկել են պատրաստուկներ, որոնք արյան մեջ իջեցնում են շաքարի մակարդակը:

Արդյունքները ցույց են տվել, որ դա խանգարել է հարթաբջիջ կարցինոմայի աճին, թեև չի նվազեցրել ուռուցքի չափերը: Հետազոտողների խոսքով՝ գլյուկոզայի վերահսկումը չարորակ բջիջների աճի կասեցման նոր մոտեցում է, ինչը տարբերվում է դրանց ուղղակի ոչնչացումից: Դա թույլ է տալիս քաղցկեղը վերածել խրոնիկական հիվանդության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները