Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո մինչև 5 մլրդ դոլար է կորցրել

20:46   14 Օգոստոս 2019    208

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչև 5 միլիարդ դոլար է կորցրել:

Այդքան գումար է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաև փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա, հնարավոր է, ինձ արժենում է երեքից մինչև հինգ միլիարդ դոլար,- մեջբերում է NBC հեռուստաալիքը Թրամփի հայտարարությունը:- Բայց ինձ համար միևնույն է, դա ինձ չի հուզում»: Իր խոսքում նա հերթական անգամ ընդգծել է, որ մտադիր է վերընտրման հասնել նախագահի պաշտոնում:

«Այն, որ ես նախագահ եմ, ինձ համար մի ամբողջ կարողություն արժի»,- ասել է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել է, որ ինքը շատ է ծախսում փաստաբանների վրա, որովհետև իր ընդդիմախոսներն «ամեն օր» իր դեմ հայցեր են հարուցում դատարաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները