Ճապոնիայում մեկ շաբաթում շոգից մահացել է 23 մարդ

20:55   14 Օգոստոս 2019    163

Առնվազն 23 մարդ է մահացել,ևս13 հազարը հոսպիտալացվել՝ Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով։

Հաղորդվում է, որ նախորդ յոթ օրում ամբողջ Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով ընդհանուր առմամբ 12 հազար 751 մարդ է հոսպիտալացվե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +39 աստիճանի:

Տուժածների և մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գումար խնայելու նպատակով տանն օդորակիչներ չեն միացնում:

Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլխարկներ կրել, խմել ավելի շատ հեղուկ և երկար ժամանակ չմնալ արևի տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները