Թրամփը 21 կեղծ հայտարարություն է արել մեկ շաբաթում

20:05   14 Օգոստոս 2019    158

Անցյալ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 21 կեղծ հայտարարություն է արել:

Անցյալ շաբաթ նա 56 րոպե է խոսել, ինչն ամենացածր ցուցանիշն է հունվարից ի վեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նա կեղծ հայտարարություն է արել դեմոկրատների, Չինաստանի հետ առևտրային պատերազմի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների մասին: Օրինակ, նախագահն ասել է, որ Չինաստանի տնտեսական աճի ցուցանիշները վատագույնն են 35 տարում, սակայն երկու շաբաթ առաջ նրա ելույթում նշվել էր 27 թիվը:

Թրամփը հայտարարել է նաև, որ հանրապետականների շրջանում իր հանդեպ վստահության վարկանիշը կազմում է 94 տոկոս, թեև որևէ վիճակագրական տվյալ այդ ցուցանիշով չկա:

Նշվում է նաև, որ ամերիկացի ղեկավարն ամենից հաճախ սխալվում է լրագրողների հետ շփվելիս: Բացի այդ, նա սխալներ է թույլ տալիս Twitter-ում գրառումներ անելիս, ինչպես նաև հանրային ելույթների ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները