Mattel ընկերությունը Բարբի տիկնիկներ կթողարկի «Աստղային պատերազմների» հերոսների կերպարով

21:38   14 Օգոստոս 2019    199

Mattel ամերիկյան ընկերությունը, որն արդեն ավելի քան կես դար Բարբի տիկնիկներ է թողարկում, ձեռնամուխ է լինում Star Wars ֆիլմաշարի հերոսների զգեստավորմամբ այս խաղալիքների մոդելների թողարկմանը:

Հավաքածուի նորույթները ներկայացված են Instagram-ում արտադրողի պաշտոնական օգտահաշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր տիկնիկները հագել են արքայադուստր Լեյ Օրգանայի և սիթխերի լորդ Դարթ Վեյդերի հագուստները: Այս սերիայից ևս մեկ տիկնիկի համար հագուստը, մոդելագործների մտահղացմամբ, վերաբերում է R2-D2 դրոիդին:

Ինչպես հայտնել է Mattel-ը, արդեն նախնական պատվեր է բացվել նոր հավաքածուից տիկնիկների ձեռքբերման համար: Դրանք կվաճառվեն բացառիկ փաթեթավորմամբ՝ 100 դոլար գնով: Գնելիս ընկերությունը խոստանում է իսկության հավաստագիր տալ այն յուրաքանչյուր Բարբիի համար, որն ներկայացնում է «Աստղային պատերազմների» հերոսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները