Իրանը կկարողանա նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

22:35   14 Օգոստոս 2019    190

2021թ. մարտին «Գորե-Յասկ» նավթամուղի կառուցման ավարտից հետո Իրանը կկարողանա նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:

Այս մասին հայտարարել է Petroleum Engineering and Development Company ընկերության ղեկավար Թուրաջ Դեհանին, հաղորդում է Mehr-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ծրագրի արժեքը կազմում է 2 մլրդ դոլար, որից 500-600 մլն դոլարը ծախսվել է խողովակների մատակարարման համար:

Դեհանին հավելել է, որ 1000 կմ-անոց նավթամուղի կառուցման ավարտից հետո նավթը ծովային ճանապարհի փոխարեն կարտահանվի ցամաքային ճանապարհով: Նրա խոսքով՝ «Գորե-Յասկ» նավթամուղի անցումային հնարավորությունը կազմում է օրական մոտ 1 մլն բարել նավթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները