32 վարձու մարդասպան. Մադուրոն խոսել է իր դեմ մահափորձի մասին

09:04   15 Օգոստոս 2019    181

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է ծրագրված եղել: Նա մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը, Մադուրոյի խոսքերով, մարդասպաններ է վարձել:

Այս մասին հայտնում է Zevzda հեռուստաընկերությունը: «Ես տեղեկացա իմ դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում էր Ալվարո Ուրիբե Վելեսը` ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանցիսկո Սանտոյի մասնակցությամբ: Նախատեսվում էր 32 վարձու մարդասպան ուղարկել Վենեսուելա, որպեսզի նրանք սպանեն ինձ»,- ասել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ էր իրականացվել անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված էր եղել պայթուցիկ: Դրանք գործարկվել էին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, երբ նախագահը ելույթ էր ունենում: Մադուրոն չէր տուժել: Մահափորձը կանխվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները