ՊՍԾ. Հայաստանի հետ սահմանին վերահսկողության տակ է վերցվել մի շարք ռազմավարական բարձունք

15:46   16 Օգոստոս 2019    1006

Ադրբեջանի սահմանապահները Հայաստանի հետ սահմանին գրավել են մի շարք ռազմավարական բարձունքներ, հայտարարել է Պետական սահմանապահ ծառայության ապարատի ղեկավար Էլչին Իբրահիմովը:

«Պետական սահմանի Գազախի և Աղստաֆայի հատվածների Պետական սահմանապահ ծառայության վերահսկողությանը փոխանցելու նպատակն է Ադրբեջանի ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացումը, նոր ռեզերվային ուժերի ստեղծումը և անձնակազմի մարտունակության ուժեղացումը», - ասել է Իբրահիմովը ուրբաթ հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ադրբեջանին»:

Նրա խոսքով, Հայաստան ի հետ պետական սահմանի Գազախի և Աղստաֆայի հատվածների ՊՍԾ-ի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ 9 ամիսների ընթացքում ստեղծվել է Գազախի սահմանապահ դիվիզիան:

«Զբաղեցվել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ինչը հնարավորություն է տվել ավելի լավ վերահսկել Հայաստանի տարածքում գտնվող կարևոր ճանապարհները: Այս գործողությունները պայմանավորված են հայկական կողմի՝ պետական սահմանի տվյալ հատվածում ռազմավարական դիրքեր գրավելու փորձերով», - նշել է Իբրահիմովը:

Նա հավելել է, որ սա մեծ գործընթացի միայն սկիզբն է: Էլչին Իբրահիմովի խոսքով, Պետական սահմանապահ ծառայությունը սահմանի այդ հատվածում զգալի առաջխաղացում է գրանցել:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանա-իրանական սահմանի 132 կիլոմետրը ներկայումս գտնվում է Հայաստանի Զինված ուժերի օկուպացման տակ:

Նշենք, որ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Պետական սահմանապահ ծառայությունը Հայաստանի հետ սահմանին իր վերահսկողության տակ է վերցրել 4 ռազմավարական բարձունք::

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները