CNN-ը պատմել է Թրամփի վերընտրման դեպքում մղձավանջի մասին

09:04   17 Օգոստոս 2019    292

Եթե տնտեսությունը փլուզվի, դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի:

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ «Դոնալդ Թրամփի վերընտրման մղձավանջը» նյութում: Ինչպես նշվում է, հանրապետականները մտավախություն ունեն, որ ֆոնդային բորսան անորոշ վիճակում է, և գլոբալ ռեցեսիայի հավանականությունը իրական է դառնում:

Եթե տնտեսությունում անկում գրանցվի, Թրամփը կարող է հայտնվել երկրորդ ժամկետում չվերընտրված ամերիկացի նախագահների ցուցակում: Նյութի համաձայն, տնտեսական լավ ցուցանիշները բավարար չեն լինի նրա վերընտրման համար: Ընտրողներին անհանգստացնում է նաև Թրամփի վարքագիծը և զենքի վերահսկման խնդիրը, բայց տնտեսական վատ ցուցանիշներին ներկայիս ղեկավարը չի կարողանա դիմակայել:

Հստակեցվում է, որ ամերիկացիները չեն կարող իրենց թույլ տալ ռիսկի դիմել՝ անկանխատեսելի նախագահի օգտին քվեարկելով, եթե նրանց առաջիկա չորս տարում «տնտեսական խավար» է սպասում: Չնայած ռեցեսիայի նախազգուշացնող նշաններին, ԱՄՆ-ի տնտեսությունը դեռ ուժեղ է, թեև նախընտրական քարոզարշավների ավարտին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա: Եթե ընտրությունների ժամանակ երկրում ռեցեսիա է սպասվում, ապա դեմոկրատները բոլոր հնարավորություններն ունեն Սպիտակ տունը հետ բերելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: CNN   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները